Jump to content

Հովսեփ Բեյրան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հովսեփ Բեյրան
Ծնվել է1825
ԾննդավայրԱդրիանապոլիս, Օսմանյան կայսրություն
Մահացել է1866
Մահվան վայրՓարիզ, Ֆրանսիա
ԿրթությունՓարիզի համալսարան (1850)
Մասնագիտությունվեներաբան
Կոչումպրոֆեսոր
Գիտական աստիճանբժշկական գիտությունների դոկտոր (1850)

Հովսեփ (Ժոզեֆ) Բեյրան (1825, Ադրիանապոլիս, Օսմանյան կայսրություն - 1866, Փարիզ, Ֆրանսիա), վեներաբան։ Բժշկական գիտությունների դոկտոր (1850), պրոֆեսոր (1864):

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հովսեփ (Ժոզեֆ) Բեյրանը ծնվել է 1825 թվականին, Ադրիանուպոլիս քաղաքում։ 1850 թվականին ավարտել է Փարիզի համալսարանի բժշկական ֆակուլտետը։ 1850-1854 թվականներին Կ. Պոլսում, այնուհետև Փարիզում զբաղվել է ուրոլոգիայով և վեներաբանությամբ։ 1864 թվականից եղել է Փարիզի համալսարանի բժշկական ֆակուլտետի պրոֆեսոր։ Հեղինակ է «Վեներական հիվանդությունների մասին» (1851), «Բժշկությունը Թուրքիայում» (1854), «Ընդհանուր ախտաբանություն» (1863) ֆրանսերեն գրքերի։

Բեյրանի պատրաստած «0piat de Веуran» դեղանյութը երկար տարիներ կիրառվել է որպես վեներական հիվանդությունների դեմ պայքարի միջոց[1]։

Հովսեփ (Ժոզեֆ) Բեյրանը մահացել է 1866 թվականին, Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում։

  • «Վեներական հիվանդությունների մասին» (1851, ֆրանս.):
  • «Բժշկությունը Թուրքիայում» (1854, ֆրանս.):
  • «Ընդհանուր ախտաբանություն» (1863, ֆրանս.):
  • «Միզուղիների հիվանդությունների մասին դասախոսությունները» (1865, ֆրանս.):

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005։